Բելառուսում ռուս զինվորականների դեմ ծրագրված ահաբեկչություն են կանխել
ԱշխարհԲելառուսի հատուկ ծառայությունները կանխել են ռուս զինծառայողների դեմ ծրագրված ահաբեկչությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով բելառուսական ԶԼՄ-ներին:
«Պետանվտանգության կոմիտեն Մոզիրի շրջանում ահաբեկչություն է կանխել։ Կազմակերպիչները ծրագրել էին այն ուղղել մեր երկրի տարածքում տեղակայված ռուսական զինուժի և տեխնիկայի դեմ»,- ասվում է գործակալության Տելեգրամի ալիքում։
Մոզիրի շրջանը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանի մոտ։
Հրապարակված տեսանյութում նշվում է, որ ձերբակալվածներին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դատելով օպերատիվ կադրերից՝ նրանք ծրագրել էին ահաբեկչություն կազմակերպել երկաթուղու վրա, ինչպես նաև ռուս զինվորների դեմ զենք և մոլոտովի կոկտեյլներ օգտագործել։