Վրաստանը բողոքել է 2008 թ. Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացակայությունից
ԱշխարհՎրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ափսոսանք է հայտնել 2008 թվականի օգոստոսին Հարավային Օսիայում տեղի ունեցած ռազմական հակամարտությունից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցների բացակայության համար։ Այս մասին նա խոսել է իր լեհ գործընկեր Մատեուշ Մորավիեցկիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է РИА Новости-ն։
Ղարիբաշվիլին նշել է, որ 2008 թվականի իրադարձություններից հետո ոչ մի համաշխարհային առաջնորդ պատժամիջոցներ չի կիրառել Ռուսաստանի դեմ, և հիշեցրել է Լեհաստանի այն ժամանակվա նախագահ Լեխ Կաչինսկու խոսքերը, որն այն ժամանակ արևմտյան առաջնորդներին կոչ էր անում «վճռական և խիզախ» քայլեր ձեռնարկել Վրաստանի եվրաինտեգրման հարցում։
«Օգոստոսյան պատերազմից հետո մենք տեսանք Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության նորացում, նոր առևտրատնտեսական նախագծեր և, ցավոք, ոչ մի պատժամիջոց։ Ավելին, ցավոք, նույնիսկ Վրաստանի մեր կառավարությունն այն ժամանակ պատժամիջոցներ չկիրառեց Ռուսաստանի դեմ»,- ասել է վարչապետը։