ԱՄՆ-ն հրաժարվում է Ուկրաինայում Ռուսաստանի դեմ կռվելուց
ԱշխարհՄիացյալ Նահանգների զինվորականները Ուկրաինայում չեն կռվի Ռուսաստանի դեմ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, փոխանցում է РИА «Новости»-ն։
«Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրեց, որ ԱՄՆ զինվորականները չեն կռվի Ռուսաստանի դեմ Ուկրաինայում… Իսկ ոչ թռիչքային գոտու սահմանումը պարզապես նշանակում է Ռուսաստանի հետ հակամարտության սկիզբ», - ասել է Օսթինը Սլովակիայի պաշտպանության նախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նախարարն ընդգծել է, որ Վաշինգտոնը ձգտում է կանխել նման սցենարը։
Նա նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը աշխատում է դաշնակիցների հետ՝ Ուկրաինային պաշտպանական ոլորտում օգնելու համար։
«Այս պահին մենք աշխատում ենք մեր դաշնակիցների և ուկրաինացի գործընկերների հետ՝ հրատապ կերպով ուժեղացնելու Ուկրաինայի կարողությունները ինքնապաշտպանության ոլորտում», - ասել է Պենտագոնի ղեկավարը։