ԴԺՀ-ն հայտարարել է ԱՄՆ-ից ժամանած երեք հրահանգիչների ոչնչացման մասին
ԱշխարհԴոնեցկի Ժողովրդական Հանրապետության (ԴԺՀ) ժողովրդական միլիցիան հայտարարել է, որ Մարինկա քաղաքի ազատագրման ժամանակ, ենթադրաբար, սպանվել է ԱՄՆ-ից ժամանած երեք հրահանգիչ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ Ուկրաինայի զինված ուժերից բնակավայրն ազատագրելու ժամանակ ոչնչացվել է 54-րդ բրիգադի առաջին մեքենայացված գումարտակի հենակետը։ Տեղում հայտնաբերվել են օտարերկրյա զենքեր և ամերիկացի վարձկանների անձնական իրեր։
«Զինյալներից մեկի մնացորդների կողքին գտնվող ուսապարկի մեջ հայտնաբերվել է Միացյալ Նահանգների Թենեսիի դրոշը, ինչպես նաև այլ իրեր, որոնք հնարավորություն են տվել պարզել մահացածների ինքնությունը՝ կապիտան Մայքլ Հոքերը, լեյտենանտ Լոգան Շրումը և լեյտենանտ Քրուզ Թոբլինը», - ասվում է հաղորդագրությունում: