Չինաստանը պատասխանատվություն կկրի Ռուսաստանին աջակցելու համար ձեռնարկած ցանկացած գործողության համար․ Բլինկեն
ԱշխարհՉինաստանը պատասխանատվություն կկրի Ռուսաստանին աջակցելու համար ձեռնարկած ցանկացած գործողության համար:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը՝ ԱՄՆ եւ Չինաստանի նախագահներ Ջո Բայդենի եւ Սի Ծինփինի հեռախոսազրույցի նախաշեմին։
«Մենք նախկինի պես կոչ ենք անում բոլոր երկրներին, հատկապես նրանց, որոնք անմիջական ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, օգտագործել իրենց ունեցած լծակները՝ ստիպելու Մոսկվային դադարեցնել այս պատերազմը։ Մենք կարծում ենք, որ Չինաստանը պարտավոր է օգտագործել իր ազդեցությունը նախագահ Պուտինի վրա եւ պաշտպանել միջազգային կանոններն ու սկզբունքները»,- ասել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ դրա փոխարեն Չինաստանը շարժվում է հակառակ ուղղությամբ եւ հրաժարվում է դատապարտել Ռուսաստանի ագրեսիան։
Բլինկենը հայտնել է, որ վաղը նախագահ Բայդենը կզրուցի նախագահ Ծինփինի հետ եւ հստակ կհասկացնի, որ Չինաստանը պատասխանատվություն կկրի ռուսական ագրեսիային աջակցելու համար ձեռնարկված ցանկացած գործողության համար։