Զելենսկին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
ԱշխարհՈւկրաինայի ժողովուրդը և նախագահ Վլադիմիր Զելենսկին Խաղաղության Նոբելյան մրցանակի հավակնորդներ կլինեն։ Այս մասին ասվում է մրցանակաբաշխության կոմիտեի կայքում տեղադրված կոչում, գրում է Zn.ua֊ն։
Այս նախաձեռնությամբ հանդես են եկել եվրոպացի նախկին և ներկա քաղաքական գործիչները։ Ըստ նրանց՝ աշխարհն ականատես է եղել ուկրաինացիների խիզախությանը` ռուսական բանակին դիմակայելիս։
Քաղաքական գործիչները հայտարարել են Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածուների առաջադրման ժամկետը երկարացնելու անհրաժեշտության մասին մինչև այս տարվա մարտի 31-ը՝ «պատմական և աննախադեպ իրադարձությունների լույսի ներքո»։
«Միլիոնավոր ընտանիքներ ապրում են վախի մեջ, նրանց տներին սպառնում են ռմբակոծությունները և զավթիչի բանակը: Մենք վկա ենք Ուկրաինայի ժողովրդի խիզախությանը, որը դեմ է Ռուսաստանի Դաշնության հետ պատերազմին: Ժամանակն է ցույց տալու Ուկրաինայի ժողովրդին, որ աշխարհն իրենց կողքին է»,- ասել են կազմակերպիչները։
Ավելի վաղ 160 Նոբելյան դափնեկիրներ բաց նամակ են ստորագրել ուկրաինական պատերազմի դեմ։