Ֆինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչել են ամենաերջանիկ երկիրը
ԱշխարհՖինլանդիան հինգերորդ անգամ անընդմեջ ճանաչվում Է աշխարհի ամենաերջանիկ երկիրը: Այս գնահատականը բովանդակում Է մարտի 18-ին հրապարակված 2022 թվականի Երջանկության համաշխարհային զեկույցը, որը պատրաստվել Է ՄԱԿ-ի պատվերով: Վարկանիշում Ֆինլանդիան, ինչպես եւ նախորդ տարիներին, մի քանի հարյուր բալով առաջ Է անցել մյուս պետություններից:
Ամենաերջանիկների հնգյակ են մտել Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան եւ Նիդեռլանդները, իսկ առաջին տասնյակում են նաեւ Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը եւ Նոր Զելանդիան: Ռուսաստանն այդ վարկանիշում տեղափոխվել Է 80-րդ տեղը (անցյալ տարի այն 60-րդ տեղում Էր): Հետազոտությունն ընդգրկել Է 146 պետություն: Երջանկության համաշխարհային զեկույցը հրապարակվում Է 2012 թվականից: