Ուկրաինայից 2 միլիոն փախստական է մուտք գործել Լեհաստան
Աշխարհ«Այսօր՝ մարտի 18-ին, Ուկրաինայից փախստականների թիվը գերազանցել է 2 միլիոնը, հիմնականում նրանք կանայք և երեխաներ են»,- հայտնել են Լեհաստանի սահմանապահ ծառայությունից։
ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ պատերազմի սկզբից ամեն օր փախստական է դարձել ավելի քան 75 հազար երեխա։
«Ավելի ցնցող ցուցանիշն այն է, որ ամեն րոպե 55 երեխա լքում է երկիրը», - ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի խոսնակ Ջեյմս Էլդերը: