Մարիուպոլի դրամատիկական թատրոնի տակ գտնվող ապաստարանից 130 մարդ է փրկվել
ԱշխարհՄարիուպոլի դրամատիկական թատրոնի տակ գտնվող ռումբերի ապաստարանից 130 մարդ է փրկվել։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի ՄԻՊ Լյուդմիլա Դենիսովան։
Փրկարարները շարունակում են աշխատանքը: Ռուսական բանակը արդեն երկու շաբաթ է, ինչ օդային և հրետանային հարվածներ է հասցնում շրջապատված Մարիուպոլի վրա։ Քաղաքային խորհուրդը նշում է, որ օրական միջինը 50-ից 100 ավիառումբ է նետվում քաղաքի վրա։
Չորեքշաբթի օրը՝ մարտի 16-ին, այդ ռումբերից մեկը ավերել է քաղաքային դրամատիկական թատրոնի շենքը, որի նկուղում թաքնված էին մի քանի հարյուր խաղաղ բնակիչներ։
Ռուսաստանը պայթյունի պատասխանատվությունը բարդել է ուկրաինացի զինվորականների վրա, որոնք իբր ականապատել են թատրոնի շենքը և այն պայթեցրել քարոզչական նպատակներով։ Միաժամանակ Մոսկվայում արժանահավատ ապացույցներ չեն բերվել։ Այս մասին հայտնում է BBC Russian ուկրաինական լրատվամիջոցը իր տելեգրամյան ալիքում։