«Ռուսաստանը հարձակվելու է դեպի Ուկրաինա ուղևորվող ռազմական բեռների վրա»․ Լավրով
Աշխարհ«Մենք շատ հստակ ասել ենք, որ այն բեռները, որոնք մենք կհամարենք, որ զենք է փոխադրվում դեպի Ուկրաինայի տարածք, կդառնան օրինական թիրախ: Դա լիովին հասկանալի է»,- ասել է Լավրովը RT-ին տված հարցազրույցում։ Այս մասին հայտնում է BBC Russian ուկրաինական լրատվամիջոցը, իր տելեգրամյան ալիքում։
Նա հատկապես զգուշացրել է ՆԱՏՕ-ի երկրներին, որ Ուկրաինային չմատակարարեն Ս-300 հրթիռային համակարգեր, որոնք մշակվել են դեռևս խորհրդային տարիներին։ Լավրովը պնդում է, որ նման երկիրը, ինչպիսին է Սլովակիան իրավունք չունի դա անել, քանի որ, ըստ Լավրովի, նույնիսկ խորհրդային պայմանագրերով նրանք չեն կարող զենք ուղարկել երրորդ երկրներ։