Սի Ցզինպինը բացահայտել է Ուկրաինայի հարցում Չինաստանի դիրքորոշումը
ԱշխարհՈւկրաինայում առճակատումն ու հակամարտությունը ձեռնտու չէ ոչ մեկին: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ զրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Չինաստանի ղեկավարի խոսքով՝ ուկրաինական ճգնաժամն այն չէ, ինչ կցանկանար տեսնել Պեկինը։ «Բախումները, առճակատումները ոչ մեկին ձեռնտու չեն: Խաղաղությունն ու անվտանգությունը միջազգային հանրության ամենաթանկ արժեքն է»,- ասել է նա։
Սի Ցզինպինը նաև հորդորել է Բայդենին ջանքեր գործադրել համաշխարհային խաղաղության և հանգստության պահպանման համար։