Սի Ցզինպինը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերություններում փակուղու մասին
ԱշխարհՉինաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները դեռևս չեն կոտրել այն փակուղին, որը ստեղծվել էր ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք։ Սա էլ ավելի մեծ մարտահրավերներ է առաջացրել Պեկինի և Վաշինգտոնի միջև քաղաքական հարաբերություններում, հատկապես Թայվանի շուրջ, ասել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ բանակցությունների ժամանակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
«Ներկայումս Չինաստանի և Միացյալ Նահանգների հարաբերությունները դեռ չեն հաղթահարել ամերիկյան նախորդ վարչակազմի ստեղծած փակուղին և, ընդհակառակը, կանգնած է ավելի մեծ մարտահրավերների առաջ։ Հատկապես վտանգավոր է, որ ԱՄՆ-ում որոշ մարդիկ կեղծ ազդանշաններ են ուղարկում Թայվանի անկախության կողմնակից ուժերին»,- ասել է Չինաստանի ղեկավարը։