Եվրոպայի խորհուրդը կորցնում է իր գոյության իմաստը Արևմուտքի ռուսաֆոբ գործունեության պատճառով. Զախարովա
ԱշխարհՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ արևմտյան երկրները Եվրոպայի խորհուրդը վերածել են ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հնազանդ գործիքի, քանի որ իրենց ռուսաֆոբ գործունեության պատճառով այս կառույցը կորցնում է իր գոյության իմաստը։
«Արևմուտքի ռուսաֆոբ գործունեության արդյունքում այս կառույցը կորցնում է իր գոյության իմաստը», - ասվում է Զախարովայի հայտարարության մեջ:
Նրա կարծիքով` Արևմուտքի երկրները դաշինքի շահերի սպասարկումը վեր դասեցին իրենց կանոնադրական նպատակներից, և Եվրախորհուրդը «վերածվեց Եվրամիության, ՆԱՏՕ-ի և նրանց դաշնակիցների հնազանդ գործիքի»։
Փետրվարին Եվրախորհրդի Նախարարների կոմիտեն հայտարարեց, որ ԵԽ-ում ռուսական պատվիրակության իրավունքները կասեցված են, սակայն ՌԴ-ն մնում է կազմակերպության անդամ և նրա կոնվենցիաների մասնակից։
Իր հերթին ՌԴ ԱԳՆ-ն հայտնեց, որ Ռուսաստանն այլևս մտադիր չէ մասնակցել Եվրախորհրդին` Արևմուտքի դիվերսիոն գործողությունների պատճառով։