Ջոնսոնը հայտարարել է, որ Պուտինի հետ հարաբերությունների կարգավորումը սխալ կլիներ
ԱշխարհՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ սխալ կլինի կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի իրադարձություններից հետո։ Այս մասին նա հայտարարել է Պահպանողական կուսակցության համագումարում, փոխանցում է РИА Новости-ն։
«Դրանից հետո Պուտինի հետ հարաբերությունները կարգավորելու փորձը, ինչպես դա արեցինք 2014 թվականին, կնշանակի կրկնել նույն սխալը»,- ասել է նա։
Նրա խոսքով, Պուտինի գործողությունները բացատրվում են նրանով, որ նա «վախենում էր իր և Ռուսաստանի նկատմամբ ուկրաինական մոդելի կիրառումից և խուճապի մեջ էր Մոսկվայում «գունավոր հեղափոխության» հավանականությունից։