ՌԴ կառավարությունը նոր որոշումներն ու զեկույցները «Օդնոկլասնիկի»-ում կհրապարակի
ԱշխարհՆախարարների կաբինետի կայքում շաբաթ օրը հաղորդագրություն է տեղադրվել, որ ՌԴ կառավարությունը «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում «Ռուսաստանի կառավարություն» պաշտոնական խումբ է ստեղծել։
Սա արվել է «որպեսզի քաղաքացիները, որոնք նախընտրում են տեղեկատվությունը սոցիալական ցանցերից ստանալ, հիմնական նորություններին կարողանան առաջին ձեռքից եւ մատչելի ձեւով տեղեկանալ»։
Կայքում բերված են վարչապետի մամուլի քարտուղար Բորիս Բելյակովի խոսքերն այն մասին, որ սոցիալական ցանցերում շատ տարբեր տեղեկատվություն կա, «եւ երբեմն օգտատերերի համար դժվար է հասկանալ՝ ճշմարիտ է արդյոք այն»։
Պաշտոնական խմբում, նրա խոսքով, «բաժանորդները կկարողանան հավաստի տեղեկատվություն ստանալ կառավարության որոշումների ու միջոցառումների մասին»։
Կառավարության առանցքային որոշումների մասին տեղեկատվությունը խմբում ամեն օր կհրապարակվի։
Այնտեղ նաեւ Միխայիլ Միշուստինի եւ փոխվարչապետների միջոցառումների ու աշխատանքային ուղեւորությունների մասին զեկույցներ կտեղադրվեն, հայտնում է MK-ն։