Ուկրաինայում ազգայնականները թունավոր նյութերով սադրանքներ են նախապատրաստում. ՌԴ ՊՆ
ԱշխարհՈւկրաինայի մի շարք բնակավայրերում ազգայնականները սադրանքներ են նախապատրաստում թունավոր քիմիական նյութերի կիրառմամբ՝ դրանում ռուս զինվորականներին մեղադրելու նպատակով, ասել է ՌԴ պաշտպանության ազգային կառավարման կենտրոնի ղեկավար գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
«Սումիում` «Սումիխիմխրոմի» քիմիական գործարանում, ազգայնականներն ականապատել են պահեստարաններն ամոնիակով և քլորով, որպեսզի զանգվածային թունավորեն Սումիի շրջանի բնակիչներին, եթե Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները մտնեն քաղաք», - ասել է նա:
Բացի այդ, Նիկոլաևի շրջանի Կոտլյարովո գյուղում ազգային կազմավորումների զինյալները նույնպես սադրանքներ են նախապատրաստում՝ թունավոր քիմիական նյութերի կիրառմամբ։
«Դրա համար թունավոր քիմիական նյութերով տարաներ են արդեն հասցվել տեղի տարրական դպրոցի շենք, որոնք նախատեսվում է պայթեցնել, երբ մոտենան ռուսական զորքերի ստորաբաժանումները», - ասել է Միզինցևը։
Նա հավելել է, որ ռուսական կողմը նախապես զգուշացնում է ողջ քաղաքակիրթ աշխարհին ու միջազգային կազմակերպություններին Ուկրաինայի իշխանությունների նախապատրաստված սադրանքների մասին։
«Այս ամենն արվում է ԱՄՆ-ի և Եվրամիության մի շարք երկրների ղեկավարության անմիջական աջակցությամբ, որոնք Ուկրաինան համարում են հակառուսական քաղաքականության գործիք»,- հավելել է գեներալը։