Կադիրովը հայտարարել է Լուգանսկի շրջանում քաղաքի ազատագրման մասին
ԱշխարհՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է Լուգանսկի շրջանի Ռուբիժնե քաղաքի ազատագրման մասին։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Բանդերայի խունտայից ազատագրված ևս մեկ բնակավայր»,- կիսվել է Կադիրովը: Այս պահին չեչենական ստորաբաժանումների մարտիկները պաշտպանում են տեղի բնակիչներին և պարենային օգնություն են ցուցաբերում։ «Մեր տղաներին ոգեշնչում են ազատագրված տարածքների բնակիչների երախտիքի խոսքերը։ Տեսանելի է, թե որքան են նրանք հոգնել Կիևի իշխանությունների մշտական ճնշումներից և ազգայնականների հանցագործություններից»,- հավելել է նա։