Ural Airlines-ը իր աշխատակիցների մի մասին կուղարկի հարկադիր պարապուրդի
ԱշխարհUral Airlines-ն իր աշխատակիցների մի մասին, այդ թվում՝ օդաչուներին և բորտուղեկցորդներին, կուղարկի հարկադիր պարապուրդի։ Այս քայլի պատճառը «բարդ աշխարհաքաղաքական իրավիճակն է», եվրոպական երկրների օդային տարածքի փակումը, Ռուսաստանի հարավում օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմը և օդանավերի օգտագործման սահմանափակումները։ Ընկերությունը ձգտում է շարունակել իր գործունեությունը, «այդ թվում՝ նվազեցնելով ծախսերը, ինչը ողջ աշխատուժի ընդհանուր խնդիրն է»։