«Կիևի Պոդոլսկի թաղամասում առևտրի կենտրոնի գնդակոծության ժամանակ ութ մարդ է զոհվել». Ուկրաինայի գլխավոր դատախազություն
Աշխարհ«Հաստատվել է, որ 2022 թվականի մարտի 20-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը, օգտագործելով միջազգային իրավունքով արգելված մարտական միջոցներ, հրթիռակոծել են Կիևի Պոդոլսկի շրջանը։ Գնդակոծության և դրա հետևանքով առաջացած հրդեհի հետևանքով ավերվել է առևտրի կենտրոնը։ Վնասվել են մոտակա բնակելի շենքերի ապակիները և մոտակայքում կայանված մեքենաները։ Նախնական տվյալներով՝ ութ մարդ մահացել է», - ասվում է Ուկրաինայի գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։