ՌԴ-ի բնակիչը «Ես դեմ եմ պատերազմին» պաստառի համար տուգանվել է 48 հազար ռուբլով
ԱշխարհՏուլայի բնակչուհին տուգանվել է 48 հազար ռուբլով «Ես դեմ եմ պատերազմին» պաստառի համար, որը նա կախել է իր բնակարանի պատշգամբում։
Տուլայի շրջանի դատական համակարգի միասնական մամուլի ծառայության տվյալներով՝ կնոջ գործողությունները համարվել են «Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի օգտագործումը կանխելու հրապարակային կոչ»։ Ցուցադրելով պաստառը՝ կինը «խաթարել է վստահությունը հատուկ ռազմական գործողության անցկացման նկատմամբ»։ Այս մասին տեղեկացնում է BBC-ին իր տելեգրամյան հարթակում։