Ռուսաստանի և Ուկրաինայի միջեւ գերիների առաջին փոխանակումն է տեղի ունեցել
ԱշխարհՌուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ գերիների առաջին փոխանակումն է տեղի ունեցել, նրանց թվում է եղել Մելիտոպոլի քաղաքապետը, հայտնել է ՌԴ-ում մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով, շատ կարեւոր է, որ ուկրաինական կողմը հնարավոր ամեն ինչ նախաձեռնի փոխանակումները սկսելու համար։ «Առաջին փոխանակումը տեղի ունեցավ՝ մերոնցից 9 հոգի... այն ցուցակի մի մասը, որը ինձ մոտ ձեւավորվում է դիմումների միջոցով։ Ես մեծ հույս ունեմ, որ մենք սա չենք ուշացնի՝ ցուցակները, քարտերը, ընթացակարգերը։ Նրանց (զինվորականներին) սպասում են այսօր, հիմա։ Շատ կարեւոր է, որ նրանք տանը հայտնվեն»,- ասել է Մոսկալկովան։
Օմբուդսմենը հաստատել է նաեւ, որ գերիների թվում Մելիտոպոլի քաղաքապետն է եղել։