ՄԱԿ-ը նախազգուշացրել է Ուկրաինայի հակամարտության պատճառով համաշխարհային սովի վտանգի մասին
ԱշխարհՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետևանքով սննդամթերքի, պարարտանյութերի և էներգակիրների գների աճը կարող է համաշխարհային պարենային ճգնաժամի պատճառ դառնալ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Ազդեցություններն արդեն զգացվում են ամբողջ աշխարհում՝ սննդամթերքի, էներգիայի և պարարտանյութերի գների աճով: Սա սպառնում է վերածվել համաշխարհային սովի»,- ասել է գլխավոր քարտուղարը։
Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և խաղաղությանը հնարավորություն տալ։