Ուկրաինայում պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց աշխարհում «երկակի ստանդարտների» առկայությունը․ Չավուշօղլու
ԱշխարհՈւկրաինայում պատերազմը եւս մեկ անգամ ապացուցեց աշխարհում «երկակի ստանդարտների» առկայությունը։ Այս մասին Իսլամաբադում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների 48-րդ նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն, հաղորդում է Anadolu-ն։
Նրա խոսքով՝ աշխարհի տարբեր տարածաշրջաններում արյունահեղությունների միջեւ տարբերություն դնելն անընդունելի է։ «Կային մարդիկ, որոնք ասում էին, թե Ուկրաինան Մերձավոր Արեւելք կամ Աֆղանստան չէ։ Բայց մեզ համար տարբերություն չկա Խարկովում կամ Հալեպում մարդկանց մահվան միջեւ»,- ասել է Չավուշօղլուն՝ կոչ անելով դադարեցնել արյունահեղությունն Ուկրաինայում։