Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը 

Լրտեսների գործը փլվում է. սիրային նամակներն իրեղեն ապացույց են համարել. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարին ԱԱԾ ռազմական հակահետախուզության դեպարտամենտն աղմկեց օտարերկրյա լրտեսական ցանցի բացահայտման մասին։ Հայրենիքի դավաճանության այս գործով անցնում է 19 զինվորական։ Նրանք իբր սոցցանցերով ինչ-որ ֆեյք կանանց հետ են ծանոթացել եւ գումարի դիմաց նրանց փոխանցել են տվյալներ՝ հայկական զորամասերի տեղակայման, զինտեխնիկայի քանակի եւ տեսակի, անձնակազմի եւ այլնի վերաբերյալ:

Մի քանի հոգի էլ՝ հնամաշ կոշիկներ հագած, հեռուստատեսությամբ ուրախ ձայնով պատմեցին, որ դոլարներ են ստացել տվյալներ փոխանցելու դիմաց։ ԱԱԾ-ն չի հայտնում, թե որ ժամանակահատվածում են իրականացվել լրտեսական գործողությունները, ինչ վնաս է հասցվել պետությանը, անգամ փաստաբանների անուններն են գաղտնի պահվում։ Տեղեկատվական վակուումի պայմաններում սկսեցին լուրեր տարածվել, թե այս գործը կարվել է հենց հակահետախուզությունում, իսկ այժմ մեզ հայտնի է դարձել, որ գործի կարերը պայթում են, եւ ԱԱԾ քննիչները ոչ մի կերպ չեն կարողանում գլուխ բերել ու քննությունը հասցնել տրամաբանական ավարտին։

«Եթե իմ որդին մեղավոր է, բերեք` դրեք դեմս, ես ինքս նրան փրթիկ-փրթիկ անեմ»,- ասել է Վեդիում բնակվող կադրային սպա, կապիտան Տարոն Ամիրխանյանի մայրը՝ Ալվարդ Մանուկյանը, իրեն հարցաքննող ԱԱԾ-ականներին։ Նա իր փաստաբանի օգնությամբ միջնորդություն է ներկայացրել՝ պարզելու, թե որտեղից են եկել ֆեյք-աղջկա նամակները որդուն, միջնորդել է վեր հանել Տարոն Ամիրխանյանի եւ այդ աղջկա խոսակցությունը, հեռախոսազրույցները։ Ոչ մի միջնորդություն ԱԱԾ քննիչները չեն բավարարել։ «Ուրեմն, էդ նամակ ուղարկողը հենց քո կողքը նստած է, ոչ մի ադրբեջանցի էլ չի,- եզրակացրել է Ալվարդ Մանուկյանը։- Ո՛չ բանկային հաշիվ կա կամ այլ փաստաթուղթ, որ որդուս փող են փոխանցել, ո՛չ էդ աղջկա հետ պերեպիսկեն են ցույց տալիս, ո՛չ գոնե ասում են, թե որտեղից է էդ աղջիկը նամակներ գրել տղայիս»։

Որքան էլ զարմանալի է, քիչ էր մնացել՝ նա գնար էդ աղջկա ձեռքն ուզելու իր տղայի համար։ Կինը պատմում է, որ իր հերոս, պատերազմի մասնակից, կադրային զինվորական որդին մի թերություն ունի՝ կնամոլ է։ Նախկին կնոջ հետ էլ հարաբերությունները վատ են եղել, ու Տարոնի սոցցանցերի էջերում բազմաթիվ կանայք են «բնակվել»։

Պատերազմը սկսվելուց հետո նրա էջին «մի սիրուն աղջիկ» նամակ է գրել, ներկայացել է որպես Վրաստանի բնակիչ։ Խոսել է նրա որդու հետ 2020 թվականի սեպտեմբերից մինչեւ 2021 թվականի հունվար, մի երկու անգամ՝ վայբերով։ Խոսել է ռուսական համարներով, մաքուր հայերենով ու առանց ակցենտի։ «Տղաս կնոջ հետ հաշտ չէր, որոշեց, որ սրա հետ ամուսնանալու է։ Ոսկի մատանի առանք, պատրաստվեցինք, որ գնանք Վրաստան՝ էդ աղջկան ուզելու։ Բայց էդ աղջիկն ինձ դուր չէր գալիս։ Մի օր նարգիլե ծխելով նկար ուղարկեց, հասկացանք, որ էն աղջիկը չի, որ տուն բերենք։ Տղաս դրան հանեց գլխից։ Մի օր էլ դա կապ հաստատեց Տարոնի նախկին կնոջ հետ, բայց նրա որեւէ տվյալ կամ հեռախոսահամար, կամ անուն տղաս չէր ասել։ Ադրբեջանցին ի՞նչ իմացավ, թե նա նրա կնիկն է, որ նրան զանգեց»,- հարցնում է Ալվարդ Մանուկյանը։

Նա վստահ է, որ այդ աղջկան տվյալները փոխանցել են հենց մեր ԱԱԾ-ականները։ Պատմում է նաեւ, որ Տարոնին մի օր իր մոտ է կանչել Արարատի ԱԱԾ պետը, հարցրել է «դրսերի հետ» նամակների մասին, եւ Տարոն Ամիրխանյանը ցույց է տվել այդ նամակները ԱԱԾ-ականին։ «Թեման փակվել է։ Պատերազմի մասին խոսք անգամ չի եղել էդ նամակներում, ո՛չ քարտեզ, ո՛չ բան։ Մի երկու նկար է եղել տղայիս, մեկը՝ բենզակալոնկի առաջ նկարված, մեկն էլ՝ իր կաբինետում, էլ ոչինչ։ Եթե տղաս կարեւոր տվյալներ փոխանցած լիներ, հիմա վաղուց փակել էին գործը, ուղարկել էին դատարան»,- ասում է մայրը։

Նա արցունքով պատմում է, որ ընտանիքը ծանր վիճակում է հայտնվել այն բանից հետո, երբ որդուն պիտակավորեցին որպես հայրենիքի դավաճան։ Բարեկամներն իրենցից երես են թեքել, իսկ թոռնիկը՝ Տարոնի երեխան, արդեն մի քանի ամիս է, հոգեբանորեն ընկճված վիճակում է, հորն է ուզում։ Տարոն Ամիրխանյանը 44-օրյա պատերազմի մասնակից է, Ջեբրայիլում մարտերի ժամանակ նա 30 հոգանոց խումբ է հանել շրջափակումից, ինքը վիրավորվել է, բուժվել է հոսպիտալում, ապա կրկին մեկնել է ռազմաճակատ։ «Եթե դավաճան լինեի, ինչո՞ւ պետք է մարդկանց հանեի շրջափակումից»,- հարցրել է նա դատավորին` իր կալանքը երկարաձգելու որոշումը քննարկելու ժամանակ։

Դատարանում ԱԱԾ քննիչները որեւէ ապացույց չեն ներկայացրել, ընդամենը պահանջել են դատարանից՝ երկարացնել կալանքը, որ Տարոն Ամիրխանյանը հանկարծ փախուստի չդիմի։ Տարոն Ամիրխանյանը փայլուն ծառայության համար բազմիցս խրախուսվել է վերադաս հրամանատարության կողմից, պատվոգրեր ունի, շնորհակալագրեր, դրական բնութագրեր, բայց այս փաստաթղթերը, որոնք բնութագրում են կապիտան Ամիրխանյանի անձն ու հայրենասիրական որակները, քրեական գործին չեն կցվել։

Քննիչը համարել է, որ դրանք գործի հետ առնչություն չունեն։ Ամիրխանյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել կալանքը երկարաձգելու դատարանի որոշման դեմ։ Մտավախություն կա, որ դատարանը կաշկանդված է այս գործով արդար որոշում կայացնելու հարցում, եւ գործը մակագրվելու է երդվյալ իշխանականներին՝ դատավորներ Արմեն Դանիելյանին կամ Տիգրան Սիմոնյանին։

Հետաքրքիր է, որ հայրենիքի դավաճանության քրեական գործով ներգրավված մեղադրյալների մեծ մասը հանրային պաշտպաններ ունեն, որոնց անունները գաղտնի են պահվում։

Տպավորություն է, թե ԱԱԾ քննիչները մնացել են իրենց արած «աղմկոտ բացահայտման» ու Նիկոլի՝ դավաճանների անուններ հրապարակելու խոստման տակ եւ հիմա ամեն գնով ձգտում են այս գործը հորով-մորով անել, որ մի քանի անձի դատեն ու ցույց տան, թե ովքեր են պատերազմում պարտության մեղավորները։

Մենք փորձեցինք դատախազությունից ճշտել, թե քրեական գործում կա՞ն արդյոք տվյալներ կամ փաստաթղթեր, որոնք հաստատում են այն փաստը, որ գումարներ են փոխանցվել մեղադրյալներին, կամ` մեր զինվորականներին զանգողների JPS-ով հաստատված կոորդինատներ ունե՞ն։ «Իհարկե, սակայն դրանք ուղղակի նախաքննության տվյալներ են, որոնք չեն կարող հրապարակման ենթակա լինել»,- պատասխանեցին մեզ դատախազությունից: Կսպասենք այդ փաստաթղթերի հրապարակմանը»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Իսրայելցին առաջին անգամ ընդգրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անկախ աուդիտորական կոմիտեում Politico. ՆԱՏՕ-ին 7 մլրդ եվրո չի բավականացնում մինչև տարեվերջ Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելու համար Ֆրանսիայում շաբաթ օրը կյանքի թանկացման դեմ բողոքի ակցիաների ընթացքում 360 մարդ է ձերբակալվել Ով է Բաղրամյան փողոցում կյանքից զրկված 29-ամյա տղան Welt am Sonntag. Ուկրաինային օգնության պատճառով ԵՄ-ի համատեղ պարտքը կարող է գերազանցել 200 մլրդ եվրոն Բեռլինի մերձակայքում Mercedes-Benz-ի աշխատակիցները աշխատավարձերի շուրջ վեճի պատճառով երկժամյա գործադուլ են հայտարարել Ալբանիայի ոստիկանությունը Տիրանայում ջրցան մեքենաներով ցրել է ցուցարարներին՝ Մոլոտովի կոկտեյլներով հարձակումներից հետո Ալիևն ու Էրդողանը դեմ առ դեմ հանդիպում են անցկացրել օկուպացված Շուշիում Իսրայելը կարտաքսի Արևմտյան ափին ձիթապտղի բերքահավաքի ժամանակ ձերբակալված 14 օտարերկրացու Լեմկինի փողոցում 29–ամյա երիտասարդի սպшնության գործով ձերբակալվել է հոգեբուժարանում հաշվառված երիտասարդ Փաշինյանը համերաշխություն է հայտնել Լեհաստանին Կրակովի ողբերգությունից հետո «Անպատկերացնելի և միանգամայն խորթ». ԱՄՆ դեսպանն անդրադարձել է Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանությանը Axios. Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռիչարդ Ուոլթերսը հեռանում է Թրամփի վարչակազմում կադրային վերադասավորումների ֆոնին Ալիևն օդանավակայանում անձամբ դիմավորել է Ադրբեջան այցելած Էրդողանին Հանրապետությունում սպասվում են տեղումներ ձյան և թաց ձյան տեսքով Al Jazeera. Իրանի դեմ պատերազմի հակառակորդների հետևում իբր կանգնած «Սատանայի» մասին Իսրայելում ԱՄՆ դեսպանի խոսքերը սկանդալ են առաջացրել Կրեմլը կոչ է արել եզրակացություններ չանել ԱՄՆ-ում G20-ի գագաթնաժողովին Պուտինի մասնակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայում Թուրքիայի քաղաքացիներին մշտական կացության թույլտվություն տրամադրելու դրական որոշումների թիվը նվազել է 78%-ով Կրակովում զանգվածային հրաձգությունից նոր մանրամասներ Ռուսաստանի 10 շրջան ենթարկվել է հարձակման․ Ռոստովի մարզում կամուրջ է վնասվել Նրանք չեն կողմնորոշվում այդ թեմայով. Պեսկովը՝ անվտանգության համաձայնագրի մասին Վարազդատ Լալայանը բրոնզե մեդալ նվաճեց 88 տարեկանում մահացել է Porsche-ի հիմնադրի թոռը՝ Գերհարդ Պորշեն Որտե՞ղ է 2027 թվականի Կարմիր Կրակի Այծի տարին նշելու լավագույն վայրը «Մարտավարության փոփոխությունը չի փրկի». Իրանը սպառնացել է չեզոքացնել ամերիկյան անօդաչուները AFP. Էր Ռիադում հութիների հրթիռային հարձակումից վնասվել է Aramco-ի աշտարակը Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Իսրայելի բանակը հայտնել է մեկ շաբաթում 285 ուլտրաօրթոդոքս հրեայի զորակոչի մասին Կլիմայական ճգնաժամը սպառնում է բանանին. Լատինական Ամերիկայի արտադրողները պահանջում են ավելի բարձր վճարներ Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Զգուշացում. Տավուշի մարզում գործարկվելու է էլեկտրաշչակԻսրայելում կձևավորվի նոր կառավարություն. Նեթանյահուն պարտվել է Ինչպիսի՞ եղանակ է սպասվում Հայաստանում Կրակովում զանգվածային հրաձգությունից հետո Վարշավայի փողոցներում բետոնե արգելապատնեշներ են տեղադրվում Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է. ՆԳՆ Զախարովան հակադարձել է Ալեն Սիմոնյանին՝ հիշեցնելով 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Պրահան Լա լիգա. «Ռեալ»-ը 3:0 հաշվով հաղթել է «Վալենսիա»-ին՝ հավասարվելով առաջատարին`«Բարսելոնա»-ին Թուրքիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Ադրբեջանին՝ Արցախի օկուպացիայի վեցերորդ տարեդարձի կապակցությամբ Հայաստանի ռազմավարական ապագան կքննարկվի Բրատիսլավայում կայանալիք միջազգային համաժողովում Իրանում մահապատժի են ենթարկել անկարգությունների ժամանակ հարձակումների գործով դատապարտված երեք մարդու Կրակովում ոստիկանությունը կրակ է բացել դանակով զինված տղամարդու ուղղությամբ՝ զանգվածային հրաձգությունից 12 ժամ անց CNN. UFC-ի ղեկավար Դանա Ուայթը հրաժարվել է դառնալ Թրամփի մամուլի քարտուղարը Իրանի ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում երկու լցանավի՝ ականների վրա պայթելու մասին Խոշոր հրդեհ Սպիտակում. 1 քաղաքացի տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է Նոյեմբերի 7-ին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց բուլղարական «GullivAir» ավիաընկերության մեկնարկային չվերթը Սոֆիայից (Լուսանկարներ)Կոլումբիայում ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել Փրկարարները քարը հեռացրել են Հրազդան կիրճի ճանապարհի երթևեկելի հատվածից՝ վերականգնելով երթևեկությունը FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինայի համար 15 մլրդ դոլարի օգնություն են պատրաստում և ցանկանում են խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները The Telegraph. Մակրոնի համար գաղտնի բունկեր են պատրաստել Ելիսեյան պալատի գրոհի դեպքում Գազայի հատվածում ավերված շենքերի և տեղահանվածների վրանների ֆոնին միաժամանակ 250 զույգի ամուսնության արարողություն է տեղի ունեցել (տեսանյութ)
Ամենադիտված