Մեծ Բրիտանիան հայտնել է նոր պատժամիջոցների մասին
ԱշխարհՄեծ Բրիտանիան արգելել է ծառայությունների ամբողջ ոլորտի արտահանումը Ռուսաստան և պատժամիջոցներ է սահմանել 63 անհատի եւ կազմակերպության նկատմամբ, հայտնում է Reuters-ը։
Կառավարությունը հայտարարել է, որ որոշման շրջանակներում կարգելափակեն Ռուսաստանի մուտքը բրիտանական խորհրդատվական, հաշվապահական եւ PR ծառայություններին:
«Պուտինի ռեժիմի հետ բիզնես վարելը բարոյապես անհնար է եւ օգնում է ֆինանսավորել պատերազմական մեքենան, որն անասելի տառապանքներ է պատճառում Ուկրաինայում»,- ասվում է ԱԳ նախարար Լիզ Թրասի հայտարարության մեջ:
Բիզնեսի հարցերով քարտուղար Կվասի Կվարթենգը հայտարարել է, որ Բրիտանիան «ուժեղացնում է տնտեսական ճնշումը Կրեմլի վրա՝ ուղղությունը փոխել ստիպելու համար»:
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել նաեւ առանձին լրագրողների եւ ԶԼՄ-ների նկատմամբ: «Տեխնոլոգիաների եւ թվային էկոնոմիկայի նախարար Քրիս Ֆիլփը հայտարարել է, որ «չափազանց երկար ժամանակ են RT-ն եւ Sputnik-ը վտանգավոր անհեթեթություն տարածում, որոնք որպես լուրջ լուրեր են քողարկված՝ Պուտինի ներխուժումն Ուկրաինա արդարացնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Մեծ Բրիտանիայում այդ ԶԼՄ-ներն արդեն անջատվել են, եւ մենք արգելել ենք որեւէ մեկին նրանց հետ աշխատել: Այժմ մենք արգելափակել ենք մուտքը դրանց կայքեր, էջեր սոցցանցերում եւ հավելվածներ՝ դրանց ստի տարածումը կանգնացնելու համար»: