ԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ
ԱշխարհԵՄ երկրների ներկայացուցիչները չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի էմբարգոյի շուրջ, բանակցությունները կշարունակվեն մայիսի 5-ին։
Ինչպես հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան և Բուլղարիան մտահոգություն են հայտնել Ռուսաստանի Դաշնությունից նավթը աստիճանաբար դուրս բերելու առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։
Սպասվում է, որ համաձայնությունը, որը կդառնա հակառուսական պատժամիջոցների վեցերորդ փաթեթի մաս, կարող է ձեռք բերվել արդեն վաղը։