Արեստովիչը հայտարարել է, որ Ուկրաինայում «երկար և արյունալի» հակամարտություն է սպասվում
ԱշխարհՊետք է տրամադրվել երկար ու արյունալի հակամարտության, այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը:
Նրա խոսքով` ճակատում իրավիճակը ծանր է, ռուսները թույլ չեն տալիս Ուկրաինայի ԶՈւ-ին ուժեր ու զենք կուտակել, իսկ «մենք կրակում ենք այն ամենն, ինչ կարող էինք մեկ օրում կուտակել»։ Սակայն Ուկրաինայում ռուսական պլանները, այնուամենայնիվ, ձախողվելու են, համոզված է նա։
«Կարծում եմ, որ Ամերիկայի վարկային վարձակալությունը կտապալի ռուսական փորձերը: Բայց դա միանշանակ կարող է տևել ամիսներ, այնպես որ պետք է տրամադրվեք, որ հակամարտությունը կլինի երկար և արյունալի», - նախազգուշացրել է Արեստովիչը: