Ռուսական զորքերն արդեն գտնվում են «Ազովստալի» տարածքում. Արախամիա
Աշխարհ
Ռուսաստանի հետ բանակցություններում ուկրաինական պատվիրակության ղեկավար, «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության նախագահ Դավիթ Արախամիան «Ազատություն» ռադիոկայանին տված մեկնաբանությունում հաստատել է, որ ՌԴ ԶՈւ-ն թափանցել է Դոնեցկի մարզի Մարիուպոլի «Ազովստալ» գործարան։
«Արդեն երկրորդ օրն է՝ գործարանը գրոհելու փորձերը շարունակվում են, ռուսական զորքերն արդեն գտնվում են «Ազովստալի» տարածքում»,- ասել է նա՝ անդրադառնալով «Ազովի» գնդի հրամանատարի խոսքերին։
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում ժամը 18.00-ին ասվում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հարձակողական գործողություն է իրականացնում գործարանը վերահսկողության տակ առնելու համար, սակայն դրանում հաջողություն չի ունեցել։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ