Ֆինլանդիայի բանակն անդրադարձել է իր ուժերը Ռուսաստանի հետ սահման տեղափոխելու մասին լուրերին (տեսանյութ)
ԱշխարհՖինլանդիան իր զորքերն ու զինտեխնիկան չի տեղափոխում Ռուսաստանի սահմաններ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Ֆինլանդիայի զինվորականների հայտարարությանը։
Այս հայտարարությունը պատասխան էր համացանցում տարածված տեսանյութի, որը տեսաձայնագրել էր Ֆինլանդիայի Տամպերե քաղաքի բնակիչը։ Կադրերում երևում են գնացքներ, որոնք տեղափոխում են ռազմական տեխնիկա, ենթադրաբար դեպի ռուս-ֆիննական սահման։
«Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ ասվում է, որ տանկեր են տեղափոխվում Ֆինլանդիայի սահմաններ։ Տեսանյութի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Տեխնիկայի տեղաշարժը կապված է բանակի Arrow 22 զորավարժությունների հետ: Զորավարժությունները տեղի են ունենում Նիինիսալոյում և Սյակուլիայում»,- ասվում է Ֆինլանդիայի զինված ուժերի հայտարարության մեջ։
Arrow 22 զորավարժությունները միջազգային բնույթ են կրում՝ բացի Ֆինլանդիայի զինվորականներից, դրանց մասնակցում են նաև Մեծ Բրիտանիայի, Լատվիայի, ԱՄՆ-ի և Էստոնիայի զինվորականները։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին մասնակցում է մոտ 3,4 հազար զինվորական և 150 զրահամեքենա։