Ռուսաստանը պատասխան է տվել Դանիայի դեսպանատան յոթ աշխատակիցներին
Աշխարհ
Մոսկվան, կապված Դանիայից ռուս դիվանագետների արտաքսման հետ, պերսոնա նոն գրատա է հայտարարել Ռուսաստանում թագավորության դեսպանատան յոթ աշխատակցի, ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
«Նրանք պետք է լքեն երկիրը երկու շաբաթվա ընթացքում, մուտքի արտոնագիր չի տրվել նաև Դանիայի դիվանագիտական ներկայացուցչության դիվանագետին»,- հայտնել են նախարարությունից։
Դանիայի կառավարությունը ապրիլի սկզբին որոշել էր երկրից արտաքսել 15 ռուս դիվանագետների։
«Սա պատմական քայլ է, որը մենք անում ենք այստեղ դանիական կողմից: Բայց մենք դա անում ենք նաև մեծ թվով եվրոպական երկրների հետ միասին, քանի որ ցանկանում ենք պաշտպանել մեր անվտանգությունը», - ասվում է Դանիայի ԱԳՆ հայտարարության մեջ:


















































Ամենադիտված
Երկու օր ջուր չի լինելու