Ֆրանսիայում ապրանքների ահռելի գնաճ է. հայտնի է պատճառը
ԱշխարհՖրանսիայում պարենային ապրանքների գներն անընդհատ աճում են, գրում է Le Monde-ը։
Ըստ փորձագետների՝ ապրիլին այն հասել է միջինը 3%-ի, մինչդեռ մարտին այդ ցուցանիշը կազմել է ընդամենը 1,73%։
Ամենաշատը թանկացել է մակարոնեղենը՝ 15,3%-ով մեկ տարվա ընթացքում։ Նրանց հաջորդում են սառեցված սթեյքերը՝ 11,3%-ով, հավելում է հրատարակությունը։
Իրավիճակն Ուկրաինայում միայն մեծացրել է Ֆրանսիայում նավթի, գազի, հացահատիկի, բուսական յուղի, տրանսպորտի, փաթեթավորման գների աճը։