Եվրամիությունը չի քննարկում Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցումը. Բորել
ԱշխարհԵվրամիությունն այս պահին չի քննարկում Ռուսաստանից գազի մատակարարման դադարեցման հարցը՝ հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Նրա խոսքով՝ նավթի շուկան գլոբալ է, իսկ գազի հետ կապված խնդիրն այլ է։ «Գազը միայն էներգետիկ արտադրանք չէ։ Նավթաքիմիական արդյունաբերությունում այն չի կարող փոխարինվել որևէ այլ բանով»,- հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը։
Բորելը կոչ է արել զգուշանալ այս հարցում, քանի որ եվրոպական նավթաքիմիական արդյունաբերության մի շարք ոլորտներ չեն կարողանա գործել առանց գազի:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 6-րդ փաթեթի շրջանակներում կառաջարկվի փուլ առ փուլ արգելել ռուսական նավթի ներմուծումը ԵՄ: