Շոլցը խոսել է Պուտինի «ծրագրերի» մասին
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է վերականգնել Ռուսաստանի հնագույն նշանակությունն աշխարհում։ Այս մասին նա հայտարարել է Die bundesregierung-ին տված հարցազրույցում։
Կանցլերի խոսքով՝ «Պուտինի քաղաքականությունը իմպերիալիստական է»։
«Նա Ռուսաստանի հարևաններին համարում է հետնաբակ և ցանկանում է ընդլայնել իր տարածքը և ուժ կիրառել սահմանները տեղափոխելու համար», - ասել է Շոլցը՝ հավելելով, որ Ռուսաստանի նախագահը մոլեգնած փորձում է վերականգնել Ռուսաստանի հնագույն նշանակությունն աշխարհի համար։
«Մեր բոլորի նպատակն է, որ նա չկատարի իր ծրագիրը, և Ուկրաինան կարողանա պաշտպանել իր ամբողջականությունն ու ինքնիշխանությունը», - հորդորել է Շոլցը։