Սադրիչները փորձեցին «հարամել» հավաքը, չստացվեց. Բաքվի ու ՔՊ խոսքերում մեծ տարբերություն չկա
ՀասարակությունՍադրիչները փորձեցին «հարամել» հավաքը, բայց չստացվեց, մեր և քաղաքացիների միջև հանդիպումը ի վերջո տեղի ունեցավ և այն մարդկանց թիվը, որը կա, ես համարում եմ բավարար: Կարևորը զգում ես, մարդիկ իրապես դժգոհ են իշխանությունից, պարզապես, այս պահին մարզերում մարդիկ վախենում են դուրս գալ փողոց: Այս մասին այսօր՝ մայիսի 10-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Վերջինս նշեց, որ տարբերություն չի տեսնում Բաքվի և ՀՀ իշխանություների խոսքերի մեջ.
«Մենք խաղաղության օրակարգի կողմնակիցն ենք, անպայման բերելու ենք խաղաղություն, որը բխելու է Հայստանի, Արցախի և հայ ժողովրդի շահերից և չի լինելու այնպես, որ զիջումների գնանք ինչ-որ պարտադրանքի ներքո. նման բան չի լինելու»,- նշեց նա:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)