437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանը Երբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտ Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) 

Սահմանադրությանը հակասում են Արցախի կարգավիճակի անտեսման հարցերը․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդ

Հասարակություն

Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի» գաղափար դնելը ինքնին բավարար և անհրաժեշտ պայման չէ այդ հարաբերությունների կարգավորման իրավաչափ իրավական հիմքերն ապահովելու տեսանկյունից: Այս մասին հայտարարություն է տարածել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի գիտական խորհուրդը։

Հայատարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ․

«Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում իրավական անվտանգությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին»

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության սահմանադրաիրավակա ն և միջազգային իրավունքի սկզբունքները, մենք՝ սույն հայտարարության հեղինակներս, ելակետ ենք ընդունում Հայաստանի Հանրապետության բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունն ու կարևորությունը: Այս համատեքստում առանձնակի նշանակություն ունի 44-օրյա պատերազմն անմիջականորեն սանձազերծած և մարդկայնության դեմ, ինչպես նաև պատերազմի բազում հանցագործություններ գործած պետությունների հետ հարաբերությունների կարգավորումը` խստորեն պահպանելով Հայաստանի օրինական շահերը երաշխավորող սահմանադրաիրավական հիմնադրույթները, բացառել ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրման, ինչպես նաև ապօրինի այլ շարժառիթներով թելադրված բանակցային գործընթացներ նախաձեռնելու, օրենսդրության նորմերի շրջանցմամբ միջազգային պայմանագրեր կնքելու ու կիրառելու գործելաոճը:

Պատմական այս վճռորոշ փուլում ՀՀ իշխանությունների կողմից արդեն իսկ ձեռնարկվել են իրավական անվտանգության սկզբունքի հետ լրջագույն խնդիրներ պարունակող իրավական գործընթացներ, արվել պաշտոնական հայտարարություններ, ինչը խիստ մտահոգիչ է՝ հատկապես ներկայումս ընթացող հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցային զարգացումների համատեքստում՝ էապես մեծացնելով ՀՀ իրավական անվտանգությանն ուղղված իրական սպառնալիքը:

Վերոհիշյալ ելակետային նախադրյալների համատեքստում, արձանագրում ենք, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական բանակցություններում իրավական անվտանգությունը երաշխավորելու, Հայաստանի Հանրապետությանը անդառնալի կորուստներ պատճառելուց զերծ պահելու նպատակով անհրաժեշտ է խստորեն պահպանել հետևյալ իրավական հիմնադրույթները.

- Թեպետ բանակցային կողմերը պնդում են, թե իբր հարաբերությունների կարգավորման գործընթացը չի ուղեկցվում որևէ նախապայմանով, իրականում այդ նախապայմանները ոչ միայն փաստացի կան, այլև ստացել են միջազգային իրավական ամրագրում՝ 2021 թ. հունիսի 15-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված, այսպես կոչված՝ «Համագործակցության մասին» Շուշիի հռչակագրով: Այդ, միջազգային իրավունքի տեսակետից բացահայտ ապօրինի փաստաթղթով ոչ միայն արձանագրվել և ընդլայնվել են նախորդ բանակցային գործընթացներում Թուրքիայի կողմից առաջադրված երեք նախապայմանները, այլև ավելացվել է չորրորդը:

Դեռևս 2021 թ. հունիսի 17-ին, Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հրապարակել էր պաշտոնական մեկնաբանություն, որով Շուշիի հռչակագիրը որակվել էր «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիային հակասող և ընդգծել, որ այդպիսի «պայմանագրերն առոչինչ են և չեն կարող ունենալ որևէ միջազգային լեգիտիմություն»: Ցավոք, այսպիսի պաշտոնական հավաստիացումները հետագայում փաստորեն անտեսվեցին, ինչի ապացույցը այդ կարևորագույն խնդրի վերաբերյալ իշխանությունների կողմից խորհրդարանական քննարկումների և համապատասխան ՀՀ Ազգային ժողովի հայտարարության ընդունման նախաձեռնության տապալումն էր:

Այսպիսով, սկզբունքորեն կողմ լինելով առանց նախապայմանների բանակցային գործընթացին, 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո ստեղծված իրավիճակում հայկական կողմը չի կարող փոխշահավետ համարել առանց նախապայմանների սկզբունքը, մանավանդ, երբ նախապես ընդհանուր գծերով հավանության են արժանացնում Ադրբեջանի կողմից ներկայացված, այսպես կոչված՝ «5 կետերը»: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը հանդիսանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական և գլխավոր նախապայման, առանց որի ՀՀ-ը չի կարող կնքել որևէ միջազգային պայմանագիր Ադրբեջանի Հանրապետության հետ.

- Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմքում, այսպես կոչված՝ «խաղաղության դարաշրջանի» գաղափար դնելը ինքնին բավարար և անհրաժեշտ պայման չէ այդ հարաբերությունների կարգավորման իրավաչափ իրավական հիմքերն ապահովելու տեսանկյունից: Համոզված ենք, որ անհրաժեշտ է հընթացս մշակել և մասնագիտական քննարկումների ներկայացնել իրավական անվտանգության երաշխավորմանը միտված օրենսդրության վերանայման հայեցակարգ, ինչը հնարավորություն կտա սպառիչ գնահատելու, երկկողմ հարաբերությունները կարգավորելու, այդ թվում տրանսպորտային ենթակառուցվածքները վերագործարկելու պարագայում ազգային, քաղաքական, սոցիալական, ֆինանսատնտեսական հնարավոր զարգացումները և սահմանելու այդ համատեքստում բացասական հետևանքները կանխարգելելու գործիքակազմը: Մասնավորապես, գործող իրավական կարգավորումները հիշյալ տեսանկյունից խիստ խոցելի են և նախատեսված չեն նշված պետությունների հետ ճանապարհները բացելու անխուսափելի հետևանքներին համալիր ու համարժեք արձագանքելու համար, որպիսի պարագայում արդեն կարճ ժամանակում Երկրի ողջ ֆինանսատնտեսական համակարգը անխուսափելիորեն կհայտնվի խորը ճգնաժամի մեջ, ամբողջովին կախվածության մեջ ընկնելով նշված պետություններից, ինչն էլ իր հերթին լուրջ վտանգ կառաջացնի Երկրի ինքնիշխանության համար։

Այսպիսով, զուտ երկկողմ բանակցությունները ի սկզբանե փոխկապակցված են իրավական լրջագույն, անհաղթահարելի խոչընդոտների հետ, ինչի արդյունքում հնարավոր է լինելու լուծել բացառապես թուրքական և ադրբեջանական շահին սպասարկող նախապայմանները,

- Միջպետական հարաբերությունների կարգավորման ցանկացած օրակարգով բանակցություններին մասնակցելու և պետությունը ներկայացնելու միակ իրավական հիմքը «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածն է, որի համաձայն. «Միջազգային հարաբերություններում որոշակի խնդիրներ լուծելու նպատակով վարչապետը կարող է նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան, կամ Կառավարության որոշմամբ կարող են ստեղծվել հատուկ առաքելություններ, որոնց կազմում կարող են ընդգրկվել ինչպես դիվանագետներ, այնպես էլ այլ անձինք»: Զուտ բանավոր որոշմամբ որևէ պաշտոնյա չի կարող ստանձնել հատուկ հանձնարարություններով դեսպանի կամ հատուկ առաքելությունների անդամի կարգավիճակ և պաշտոնապես վարել բանակցություններ, իսկ այդ բանակցությունների արդյունքներն իրավական առումով կլինեն առոչինչ՝ պատշաճ բանակցող սուբյեկտի բացակայության հիմքով: Այս տեսանկյունից, հարկ է ձեռնպահ մնալ նուրբ իրավական հարցերը բացառապես հրապարակախոսական հարթությամբ ու կենցաղային բառամթերքով (ինչպես օրինակ՝ «բանակցող») իրացնելու քայլերից,

- Որևէ գաղտնի հուշագիր, առավել ևս «բանավոր փոխընմբռնում», չէր կարող որպես իրավաչափ փաստաթուղթ ընկալվել և հիմք հանդիսանալ առնվազն անվտանգության գոտու դեր ունեցող տարածքային լրացուցիչ զիջումների համար: Նույն կերպ որևէ այլ օրենսդրական ակտի հիմքով, բացի «Պետական սահմանի մասին» օրենքով սահմանված ընթացակարգերի, այդ թվում՝ սահմանային բաժանումների և սահմանագծումների, չի կարող իրականացնվել սահմանային բաժանումների անվան տակ տարածքային զիջումներ։

- Տրանսպորտային ճանապարհների բացումը չի կարող լինել ընտրանքային և ներառի միայն այն հատվածները, որոնք բացահայտ շոշափում են Թուրքիայի և Ադրբեջանի շահերը և որոնցում անթաքույց իր շահագրգռվածությունն են հայտնում հիշյալ երկրները: Ճանապարհների բացումը կարող է մի շարք այլ նախադրյալների հետ լինել փոխշահավետ, եթե նույն իրավական ռեժիմով Հայաստանին տրամադրվի, օրինակ՝ միջանցք դեպի որևէ ծովային նավահանգիստ, ինչը Թուրքիան վաղուց պարտավոր էր անել առանց որևէ քննարկման առարկա բանակցային գործընթացի, քանզի միացել է «Դեպի ծով ելք չունեցող տարանցիկ պետությունների առևտրի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, որի դրույթները տևական ժամանակ բացահայտ խախտում է: Ի դեպ, այս հարցին անմիջականորեն վերաբերում է Կառավարության 2016 թ. փետրվարի 4-ի «Դեպի ծով ելք չունեցող երկրների վերաբերյալ Վինեննայի 2014-24 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման Հայաստանի Հանրապետության ազգային ծրագրին և ազգային ծրագրից ու դրա նպատակներից բխող այլ միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 4 որոշումը, որի կապակցությամբ աշխատանքները վերջին տարիներին անհիմն ու անհարկի առկախվել են։ Այսպիսով, ճանապարհների բացումը, մեր կողմից արդեն նշված նախապայմանները բավարարելու պարագայում, կարող է փոխշահավետ գնահատվել միայն համալիր ընդգրկմամբ։

- Հարկ է զերծ մնալ իրավական տարրական հիմնադրույթներին հակասող պաշտոնական հայտարարություններից, որոնք խոցելի են դարձնում ողջ բանակցային գործընթացը: Մասնավորապես, այդպիսին է. «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք ոչ մի անգամ բանակցային գործընթացում չի դիտարկվել որպես զուտ և միայն հայկական միավորում» հայտարարությունը: Որևէ բանակցային գործընթացում երբևէ չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել Արցախի ինքնորոշման աստիճանը, քանզի դա բանակցային գործընթացի մասնակիցների լիազորություններից դուրս է: Նույն կերպ առնվազն իրավաչափ չէ, անընդունելի է խոսել անկախ պետականության ինչ որ նշաձողի մասին. ընդհանրապես, պետության հատկանիշները համընդհանուր են և պայմանավորված չեն ազգային ինքնորոշման տեսակով, քանզի ինքնավարության մյուս տեսակները միտված են լուծելու սոսկ մշակութային և սոցիալական խնդիրներ: Բացի ազգային ինքնորոշման բացառիկ իրավունքը կրող սուբյեկտից՝ տվյալ տարածքի բնակչությունից, որևէ մեկը, այդ թվում՝ որևէ միջազգային կառույց իրավասու չէ որոշել ինքնավարության աստիճան։

- Ոչ միայն թուրք-ադրբեջանական միջազգային փաստաթղթերով, այլև Ադրբեջանի կողմից առաջադրված, այսպես կոչված, «5 կետերով» արձանագրված նախապայմանները ուղիղ հակասության մեջ են Հայաստանի Սահմանադրության հետ, մինչդեռ՝ պատասխանատու պաշտոնյաները՝ ոչ իրավաչափության հիմքով միանշանակ մերժելու փոխարեն, տարբեր միջազգային հարթակներում հայտարարում են, որ դրանք «սկզբունքորեն ընդունելի են»: Մասնավորապես, Սահմանադրությանը հակասում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից հրաժարվելու, Արցախի կարգավիճակի անտեսման հարցերը, որոնք ամրագրված են Սահմանադրության նախաբանում։

- Հարկ է նկատի ունենալ, որ բանակցային գործընթացների արդյունքում տարածքային փոփոխություններին առնչվող որևէ կետ չի կարող ներառվել միջազգային պայմանագրերի մեջ՝ առանց հանրաքվեի, ինչը բխում է Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասից: Ասվածից ևս հետևում է, որ որևէ պաշտոնյա իրավասու չէ հայտարարել «ՀՀ վերհսկողության տակ գտնվող այլ պետության տարածքների մասին», առավել ևս դիմել տարածքային փոփոխությունների՝ շրջանցելով սահմանադրաիրավական նորմերը:

Եզրակացություն. Վերը շարադրված սոսկ առավել ընդհանուր նկատառումները փաստում են, որ հանրային իշխանության իրավասու մարմինները անհրաժեշտ պատրաստակամություն և պատշաճ ձեռնահասության բացակայության պատճառով ի զորու չեն լուծելու երկրի անվտանգության և ինքնիշխանության համար ճակատագրական, վճռորոշ խնդիրներին առնչվող հարցերը: Պահանջում ենք իշխանություններից այսուհետ զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են անդառնալի հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը և ինքնիշխանությանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
437 միլիոն ֆունտ և տասը տարի․ Լոնդոնը բացում է իր նոր թանգարանըԵրբ ինսուլինը չի գործում․ նոր սպիտակուցը արդյունք է տվել մկների մոտՄկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում
Ամենադիտված