56-ամյա վարորդը «07»-ով բախվել է ավտոտեխսպասարկման կայանի պատին, վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները, կա վիրավոր
Արտակարգ Պատահար
Այսօր՝ մայիսի 12-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 02։00-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Չարենցի փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 56-ամյա Ռոբերտ Մ-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և բախվել ավտոտեխսպասարկման կայանի պատին։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռոբերտ Մ-ն տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 56-ամյա Ֆրիդա Պ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի թիվ 34 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին, և ժամանած Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկները արձանագրել են նրա մահը։ Հրշեջ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ