Հիմա արդեն խոսքը Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և ձերբակալելու մասին է. Վարդևանյան
Քաղաքական
Այո, զոհված զինծառայողների ծնողներին տվել են տուժողի իրավահաջորդի կարգավիճակ, բայց հիմա արդեն խոսքը գնում է Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու եւ ձերբակալելու մասին: Այս մասին, այսօր՝ մայիսի 12-ին, Դատախազության շենքի մոտ «Դիմադրության» երթի մասնակիցների առջեւ իր ելույթում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը:
«Այստեղ արդեն կտեսնենք՝ արդյոք ունե՞ն այդ կամքը, այդ վճռականությունը, թե ոչ: Եթե չունի, ժողովուրդը դրան գնահատականը տալու է:
Դատախազությունն ունի բոլոր լիազորությունները, թե Նիկոլ Փաշինյանին ձերբակալելու մասով, թե պատերազմի մասնակից, Աստծո կամոք ողջ մնացած այն երիտասարդ տղերքին, որոնք կալանավորել ու կալանավորում են: Ի՞նչն է խանգարում, որ դատախազը առաջին դեպքում ձերբակալելու որոշում կայացնի, երկրորդ դեպքում ապօրինի կալանավորումները վերացնելու»,-ասաց նա:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ