Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄ Զապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը 

Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները. Արման Թաթոյան

Բլոգոսֆերա

Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւնախկինում եղած տարածքային վեճերին:

«Չպետք է թույլ տալ, որ կրկնվեն պատմության սխալները.

խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնական քննարկումների, բայց զուգահեռաբար տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել հողատարածքներ և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):

Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը:

ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:

Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:

Առհասարակ, հաճախ վեճերն առաջանում էին Ադրբեջանի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:

Այն ժամանակ ադրբեջանական խախտումների փաստերը Խորհրդային Հայաստանի իշխանությունները պատշաճ չէին արձանագրում, հույսները դրել էին քննարկումների ու ադրբեջանական «փափուկ բարձերի» վրա, մտածում էին «ավելորդ խնդիրներ» չստեղծել:

Իրականում, դրանով միայն նվերներ էին ստեղծվում ադրբեջանական իշխանության համար, որ մեր Հայրենիքի ու հայրենակիցների հաշվին աշխարհին երևան խաղաղասեր ու հումանիստ:

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար»,- գրել է նա:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Կաթնամթերքի մեջ վերջին շրջանում չեն հանդիպել ԱՑԽՄ վտանգավոր շտամներ, ՍԱՏՄԶապորոժիեի մարզի Կամիշևախայում զոհերի թիվը հասել է 55-ի․ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում ենՀռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները
Ամենադիտված