Փրկարարները գտել են Վայոց Ձորում կորած քաղաքացուն
Հասարակություն
Մայիսի 14-ին, ժամը 21։06-ին Վայոց Ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին գնացել է Ջերմուկ քաղաքի «Ջրալու» կոչվող տարածք և հեռախոսային կապն իր հետ ընդհատվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 21:26-ին փրկարարները սկսել են որոնողական աշխատանքները:
Փրկարարները գտել են քաղաքացի Գ. Հ.-ին (ծնված 1956 թ.)։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)