Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումը Սիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենա Կրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժում Ճապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ է Հարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխությունները Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցեր Գենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամ Ռուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել է Մոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին «Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռը Հայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտում 

Դատապարտում ենք փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը․ ՓՊ

Հասարակություն

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որում խստորեն դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու դրսևորումները։ Հայտարարությունում ասվում է․

«Ոստիկանության բաժիններ փաստաբանների մուտքը խոչընդոտելու վերաբերյալ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովն այսօր հրատապ կարգով քննարկել է փաստաբան Սուզաննա Խչեյանի ներկայացրած հաղորդումը՝ իր մասնագիտական գործունեությունը ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից խոչընդոտելու վերաբերյալ:

Փաստաբանը, մասնավորապես, հայտնել է, որ նշված բաժնի ծառայողները տևական ժամանակ (ավելին քան մեկ ժամ) թույլ չեն տվել իրեն մուտք գործել ոստիկանության բաժին՝ իրավաբանական օգնություն ցուցաբերելու ազատությունը սահմանափակված իր վստահորդին: Իրավիճակի վերաբերյալ փաստաբանը հաղորդում է ներկայացրել Ոստիկանության Երևան քաղաքի օպերատիվ կառավարման կենտրոն (1-02) և Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ինչպես նաև պարբերաբար տեղեկություններ է հաղորդել բերման ենթարկված քաղաքացիներին առաջնային իրավաբանական օգնություն ցուցաբերելու համար ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողին:

Ոստիկանության ծառայողները, որպես փաստաբանի մուտքն արգելելու պատճառաբանություն, ներկայացրել են ազատությունը սահմանափակված անձի՝ իրավաբանական օգնություն ստանալու ցանկություն չունենալը, որն ըստ փաստաբանի՝ հերքվել է վստահորդի հետ առանձնատեսակցության ժամանակ, և ինքը ստանձնել է նրա պաշտպանությունը: Ավելի ուշ՝ իր վստահորդին ոստիկանության այլ բաժին տեղափոխելուց հետո, ոստիկանության ծառայողները նաև փորձել են խոչընդոտել փաստաբանի ելքը ոստիկանության բաժնի վարչական շենքից:

Փաստաբանի ներկայացված տեղեկությունները հաստատվել են նաև ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողից և ՄԻՊ աշխատակազմից ստացված տվյալներով: Հիմք ընդունելով ներկայացված փաստական հանգամանքները, ինչպես նաև հաշվի առնելով ՀՀ փաստաբանների պալատի կողմից ձևավորված փաստաբանների խմբի համակարգողի կողմից ներկայացված տեղեկությունները վերջին շրջանում ոստիկանության բաժիններ տարատեսակ պատճառաբանություններով փաստաբանների մուտքը խոչընդոտելու դեպքերի մասին՝ ՀՀ փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը՝

          Խստորեն դատապարտում է փաստաբանի մասնագիտական գործունեությունը որևէ եղանակով խոչընդոտելու դրսևորումները՝ հիշեցնելով, որ այդպիսի գործելակերպն ուղղակիորեն վտանգում է անձանց սահմանադրությամբ երաշխավորված հիմնարար իրավունքները և ազատությունները,

            Ոստիկանության ծառայողներին հորդորում է խստորեն հետևել օրենսդրական պահանջներին,

           ՀՀ ոստիկանությանը կոչ է անում միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մկանային հազվադեպ հիվանդության դեմ առաջին դեղը․ ԱՄՆ-ի նոր հաստատումըՍիմոն Աբգարյանը՝ ֆրանսիական լեգենդի ղեկին․ «Արևի թատրոնը» նոր ղեկավար կունենաԿրծքագեղձի քաղցկեղի դեմ նոր քայլ․ ԱՄՆ-ը հաստատել է նոր հորմոնային բուժումՃապոնիան մեծացնում է տիեզերական աչքը․ ուղեծրում նոր ռադարային արբանյակ էՀարվածից հետո՝ հսկա խառնարան․ Hera-ն բացահայտել է աստերոիդի փոփոխություններըՌուսաստանը պատրաստակամություն է հայտնել օգնել Թուրքիային տարածաշրջանային էներգետիկ հանգույց դառնալու Չինաստանը հաղթահարել է 90 տոկոսի շեմը․ նոր քայլ դեպի քվանտային ցանցերՍոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտԳենային խմբագրման նոր քայլ․ ԴՆԹ-ի ներդրման ակտիվությունն աճել է գրեթե 100 անգամՌուսաստանը պահում է ավիավառելիքը․ արտահանման արգելքը երկարաձգվել էՄոսկվան նոր պարտք է փնտրում․ Սիլուանովը խոսում է թույլ պահանջարկի մասին«Պապայի գործը ժիվոյ լսե՞լ ես»․ Կամո Սեյրանյանի և Հայկոյի որդու ջերմ հանդիպումը (տեսանյութ) Պուտինը կմեկնի՞ ԱՄՆ․ Թրամփը բաց է պահում Մայամիի դուռըՀաքերները կոտրել են ԱՄՆ ՌՕՈւ ամպային հարթակըՀայտնաբերվել է ավելի քան 40 վարչական իրավախախտումԶախարովան մեղադրում է Կիևին․ պատերազմը փորձում են տարածել ծովերումՆուբարաշեն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ղեկավարներն ազատվել են պաշտոնիցՀարվածների կադրերի համար պատի՞ժ․ Պեսկովի արձագանքը նոր օրինագծինԱՄՆ-ը հայտարարել է, որ շարքից է հանել Օմանի ծոցում գտնվող բեռնանավըԶելենսկին՝ Starshield-ի մասին․ կապը վերականգնվել է, սահմանափակումները՝ ոչՄոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներՀայաստանի և Գերմանիայի խորհրդարանական բարեկամական խմբերը քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերը155 անօդաչու մեկ գիշերում․ Ուկրաինան հայտնում է 27 վայրում հարվածների մասինԱնօդաչու թռչող սարքը խախտել է Լատվիայի օդային տարածքըԷդ ձևի խաղաղության պայմանագիրը գլխների՛դ կպնի, պետք չի․ թո՛ղ ինձ ասեն՝ պատերազմի հրձիգ․Շարմազանով (տեսանյութ) Թուրքիան մերժել է Լիբիայի հետ ծովային համաձայնագրի դեմ Եվրախորհրդարանի բանաձևըՀութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի խոշորագույն նավթավերամշակման գործարանին հարվածելու մասին«Դժվար էր, բայց ինձ չկոտրեցին․ ամրացրին». Վճռաբեկ դատարանի որոշումից հետո՝ Դավիթ Սանասարյանի գրառումըՈ՞ր մթերքներն են ամենաշատը թանկացել Հայաստանում․ գների փոփոխությունը՝ 2015–2025 թվականներին (տեսանյութ) ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանաԹրամփը Պուտինին կոչ է արել դադարեցնել ռազմական ագրեսիան Եվրոպայում՝ Ուկրաինայի հետ համաձայնագրի համարՀայաստանի ՀՆԱ-ի աճը տարվա արդյունքներով կկազմի 6%. Եվրասիական զարգացման բանկՉեխիայի վարչապետը նշել է, որ ԵՄ գագաթնաժողովը հուզառատ է եղելԱրաղչին Քուվեյթի միջադեպը «պատերազմի պատրաստի սցենար» է անվանելՀայտնի է դարձել Պենտագոնի՝ ՉԹՕ-ների նյութերի պահոցի ծրագիրըԱԺ 5 պատգամավորներ կգործուղվեն ԱՄՆ՝ մասնակցելու «Բաց աշխարհ» ծրագրինՏոկիոյում գնաճն արագանում է․ Ճապոնիայում սպասում են տոկոսադրույքի բարձրացմանՖրանսիան՝ ռեցեսիայի մեջ․ նոր տվյալները խորացնում են բյուջետային ճնշումըԻբիցայի ափերի մոտ շրջված լցանավը կքարշակվի դեպի նավահանգիստ. ՍանչեսՍա հայկականության դեմ սահմանադրություն է. Փաշինյանի պլան Բ-ն արտահերթ ընտրություններն են․ ՀակոբյանՊեկինի խոստումը թռիչք առաջացրեց բորսաներում․ չիպերի ինդեքսը՝ 19% աճովԻՀՊԿ․ մեկ լցանավ ականի վրա պայթել է Հորմուզի նեղուցով անցնելիս Հնդկաստան–ԱՄՆ գործարքը մոտ է․ մաքսատուրքերի շուրջ՝ նոր ազդակՄեծ զինանոց է հայտնաբերվել և առգրավվելԹրամփը բացատրել է, թե ինչու է Պուտինին ընկեր անվանելՌուսաստանի նոր բյուջեն՝ 5,44 տրիլիոն ռուբլու պակասուրդովԿիմ Չեն Ընը կասեցրել է ՌԴ-ին տրամադրվող օգնությունը. ուկրաինական հետախուզությունԻտալիան և Գերմանիան Ուկրաինայից պահանջել են չգրոհել ռուսական նավերը եվրոպական ծովերում Ի՞նչքան է Հայաստանի Ադրբեջանի և Վրաստանի բյուջեների դինամիկան (տեսանյութ) ՀՀԿ․ Դավիթ Համբարձումյանի ազատազրկմամբ իշխանությունը փորձում է ազդել Մասիսի ընտրությունների վրա
Ամենադիտված