Քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան
Բլոգոսֆերա
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը տեղափոխվել է հիվանդանոց:
«Հենց նոր տեղեկացա, որ քաղբանտարկյալ Նարեկ Մանթաշյանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց»,-այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։ Բերման ենթարկվածների թվում էր նաեւ Նարեկ Մանթաշյանը:
Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ