Երևանում անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը 352 է
Հասարակություն
Երևանի փողոցներում վաղ առավոտից մեկնարկած անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների թիվը ժամը 10.45-ի դրությամբ 352 է, այս մասին տեղեկացրին ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քաղաքացիները բերման են ենթարկվել հասարակական կարգի պահպանության, հասարակական անվտանգության ապահովման, օբյեկտների պահպանության պարտականությունները կատարելու ընթացքում ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար:
Ընդդիմությունը մայիսի 18-ի առավոտից անհնազանդության ակցիաներ է իրականացնում Երևանի տարբեր հատվածներում՝ փակելով փողոցներ:


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ