Երբ ՀԿ-երը ներթափանցում են քաղաքական ոլորտ, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի. Ստեփան Դանիելյան
Բլոգոսֆերա
Այսպես կոչված «Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երևույթը պետք է կարգավորվի։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
Նա նաեւ նշել է. «ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաև մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։
Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծարվի։
Նախկին իշխանությունները շատ սխալ քաղաքականություն էին վարում, հակադրվում էին այդ կազմակերպությունների հասարակական գործունեությանն, ու բարձիթողի թողնում նրանց քաղաքական գործունեությունը, ինչը պետք է ճիշտ հակառակը լիներ։ Հիմա վիճակն ավելի է սրվել, հասկանալի պատճառներով ու արդեն սպառնում է ազգային անվտանգությանը։
Հ.Գ. Ինքս շատ լավ եմ տիրապետում այդ ոլորտն, ինչի պատճառով ինձ իրավունք եմ վերապահում կարծիք հայտնել»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ