ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում. պատգամավոր
Բլոգոսֆերա
Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը։
«Ամիսներ շարունակ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ չունեցող ՊՆ-ն երաժիշտ և պարող զորակոչիկների լսումներ ու դիտումներ է հրավիրում։ Առաջարկում եմ ժյուրիի կազմում ընդգրկել նաև դհոլչի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, թմբուկչի դատավոր Դավիթ Արղամանյանին, դաշնակահար անհայտ նախագահ էն սպիտակ մազերով մարդուն և հարսանիքի համար պարի դասերի հաճախած Պնախարար Սուրեն Պապիկյանին։ Դե իսկ Նիկոլն էլ կարող է իր անտաղանդ պարով ու դըմփ-դըմփ-հու-ով դամ պահել։
ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն ու ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին էլ մի կուշտ կհուզվեն և կհիանան ժողովրդավարության բարձրագույն լիգային հարիր այդ տեսարանից։ Ի պատիվ Նիկոլի առաջ մի քանի տակ խոնարհվող այս տիկնանց՝ ժյուրիի անունն էլ կարող են դնել «Ժողովրդավարության բաստիոնի կզածների համույթ»։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ