Փրկարարները շարունակում են Սեւանա լճում անհետացած ձկնորսի որոնումները
Հասարակություն
Գեղարքունիքի մարզի փրկարարները մայիսի 24-ի վաղ առավոտից շարունակում են որոնողական աշխատանքները Սեւանա լճում՝ այս տարվա մայիսի 6-ից անհետացած ձկնորս, 2001 թվականին ծնված, Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի բնակիչ Իշխան Աբրոյանին հայտնաբերելու նպատակով։
Ինչպես տեղեկացրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի փրկարարական վարչության պետ Գարիկ Հակոբյանը, մայիսի 23-ին հայտնաբերվել է մայիսի 6-ից Սեւանա լճում անհետացած երկու ձկնորսներից մեկի՝ 1969 թվականին ծնված Ավետիք Սեւոյանի դին։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)