Ղրղզստանում հոգեկան խանգարում ունեցող անձի մոտ Ուզբեկստան տանող գաղտնի թունել է հայտնաբերվել (տեսանյութ)
ԱյլՂրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն հոգեկան խանգարում ունեցող բնակչի տարածքում գաղտնի թունել է հայտնաբերել, որը տանում է դեպի Ուզբեկստանի տարածք։ Ստորգետնյա կառույցի տեսանյութը հրապարակել է Sputnik Ղազախստանը իր Telegram-յան ալիքում։
Նշվում է, որ տարածքի սեփականատերը, որտեղ գտնվում է թունելի մուտքը, հոգեբուժարանում գտնվող պացիենտ է։ Նախատեսվում է, որ տղամարդը կրկին թեստ կանցնի մեղսունակության համար:
Թունելի խորությունը, որը հայտնաբերել են սահմանապահները, 15 մետր է, երկարությունը՝ 270 մետր, բարձրությունը՝ մոտ 1,8։ Սա թույլ է տալիս շարժվել օբյեկտում գրեթե ողջ հասակով:
Այժմ իրավապահները առգրավում են հանցագործության գործիքները և փորձում են պարզել, թե ինչի համար տեղի բնակչին կարող էր պետք գալ նման տպավորիչ թունելը: