«Երբ աշխարհն այնքան խառն է ու ծուռ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ»․ Արևիկ Ուդումյան
Ժամանց
Հաղորդավարուհի, պրոդյուսեր Արեւիկ Ուդումյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել՝ մեկնաբանություններում կիսվելով իր մտքերով։
Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում Արեւիկը պատկերված է որդու՝ Ռուբենի հետ։ Երիտասարդ մայրիկը մեկնաբանություններում գրել է․
«Տղա երեխա, մանավանդ, երբ աշխարհը սենց խառն է ու ծուռ մանավանդ, երբ անվերջ են հարցերն ու մեկը մյուսից խորիմաստ։
Աղջկաս հստակ գիտեմ` սովորեցնելու եմ երջանիկ լինել ու կյանքը վայելել։ Բայց տղայի դեպքում ավելի բարդ է, հաճախ ունենում եմ կասկածներ՝ դեպի ուր ուղղորդել և ինչու, և ինչքան։ Ռուբենից պահանջներս ու սպասելիքներս շատ են, միգուցե առաջինն է` դա է պատճառը։ Խճճվեցի»,- գրել է Արեւիկը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ