Արման Թաթոյանը նոր աշխատանք ունի
Հասարակություն
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն աշխատանքային է անցել Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ)։
Համալսարանի պաշտոնական կայքը հայտնում է, որ Թաթոյանը հուլիսից լրիվ դրույքով կաշխատի ՀԱՀ հումանիտար և սոցիալական գիտությունների քոլեջում։
Արման Թաթոյանը 2011-ից դասավանդում էր Ամերիկյան համալսարանում որպես այցելու դասախոս։
***
Արման Թաթոյանը իրավաբանական գիտությունների թեկնածու է, դոցենտ։ 2016-2022 թթ․ զբաղեցրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը։ Մինչ այդ՝ 2013-2016 թթ․ եղել է արդարադատության նախարարի տեղակալ:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ