«Ներկը հիմա ձեր մո՞տ ա, ցույց կտա՞ք. խնդիրը ձերն ա». քաղաքապետը կրկին դժգոհեց
Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 30-ին, գործակարգավարական խորհրդակցության ժամանկ զեկուցվեց ուղեւորահոսքի մոդելավորման ծրագրի շրջանակներում Գարեգին Նժդեհի փողոցի եւ Արշակունյաց պողոտայի խաչմերուկում Մանթաշյան, Մայիսի 9-ի եւ Սեւանի փողոցներում երթեւեկության փոփոխություն կատարելու աշխատանքների մասին:
Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Հայկ Սարգսյանը նշեց, որ փողոխությունները կատարված են, 2 օր կդիտարկեն տեղում, եթե տեսնեն՝ նորմալ է, կշարունակեն այդպես աշխատել:
Ինչ վերաբերում է Ճանապարհային նշանների, կանգնակների ներկման աշխատանքների ձեռքբերման մրցույթին, Հայկ Սարգսյանն ասաց. «Սրա մրցույթը եւս չկայացավ, ներկի օրինակը հենց հիմա մոտս է: Պարոն քաղաքապետ, ձեզ հետ հմաձայնեցնելուց հետո այդ ներքով արդեն, գինը բարձրացնելով գնենք գնա»:
Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Ներկը հիմա ձեր մո՞տ ա, ցույց կտա՞ք: Մենք այս հարցի շուրջ խոսել ենք եւ կարծում եմ՝ համաձայնության ենք եկել աշխատելաոճի հետ կապված: Եթե գնումների հետ կապված խնդիր ունեք, կարծում եմ՝ տիկին Օսիպյանը չի զլանա, ունենք նաեւ նոր տեղակալ, կարող ենք նստել մի երկու ժամ այդ պրոցեսը հասկանաք: Խնդիրը ձեր վաչությունում է, ոչ թե գնումների»:

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ