Խորհուրդ եմ տալիս բերման ենթարկելիս զեկուցագրում գրել՝ բերման են ենթարկում նոտարի մոտ կեղծ երդում տալու համար. Կոչուբաև
Բլոգոսֆերա
ՀՀ ոստիկանությանը, ավելի ճիշտ կարմիր գլխարկներին խորհուրդ եմ տալիս քաղաքացիներին այսօր բերման ենթարկելիս զեկուցագրերում գրել, որ անձինք բերման են ենթարկվում ՀՀ Քրեական օրենսգրքի 338․1-րդ հոդվածով նախատեսված հանցանքի կատարման կասկածանքով, որը պատասխանատվություն է նախատեսում նոտարի մոտ կեղծ երդում տալու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
«Համ ավելի ծիծաղելի է, համ պրակտիկա չկա, ինչ ուզեք կանեք, համ էլ սանկցիան բարձրա, կարելի է կալանքի տանել։ Թե չէ էտ խուլիգանության 1-ին մասի սանկցիան թույլ չի տալիս մարդկանց կալանավորել։ Մյուս ճանապարհն էլ էնա, որ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանին ասեք սահմանադրության մեջ փոփոխություն կատարի ու հոդված ավելացնի, որ ընդդիմադիրների նկատմամբ կարելի է կատարել իրավիճակից բխող ցանկացած գործողություն, որ էլ դես դեն չընկնեք»,- գրել է Կոչուբաևը։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ